Հասարակություն Պատահարներ 

Գյումրիում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմաց, Porsche Cayenne-ներ և Opel ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել մայթեզրին տեղադրված ծաղկամաններն ու հայտնվել մայթին:

Աղբյուրը հայտնում է, որ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն:

Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ռեստորանային համալիրի սեփականատերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Կասկադյորական   ավտովթար Գյումրիում. «Ֆլորենս»  ռեստորանային համալիրի դիմաց Porsche Cayenne-ների և Opel ավտոմեքենաների ջարդ.  Porsche Cayenne-ը հայտնվել է մայթին.  կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նույն շարքից