Հասարակություն 

ԴԴօս հարձակում՝ News.am լրատվականի վրա․ Մեդիա պաշտպան

analitik.am

ԴԴօՍ հարձակում է տեղի ունեցել News.am լրատվականի վրա։ Վերջին շրջանում լրատվականների վրա կիբերհարձակումները հաճախակի բնույթ են կրում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս հորդորել է իշխանություններին հետևողական լինել և բացահայտել հարձակվող շրջանակները, բայց այս հարցերը որևէ արձագանք չեն ստացել։
Հիշեցնենք, որ խոսքի ազատության պաշտպանությունը սահմանադրական նորմ է, և իշխող ուժը պետք է ապահովի այդ նորմը, բայց նմանատիպ հարձակումները կանխելու և դրանք բացահայտելու փոխարեն, իշխանությունները ֆեյքեր բռնելու և այդպես էլ այդ «բացահայտված» ֆեյքերի մասին որևէ տեղեկատվություն չհրապարակելու սկզբունք են որդեգրել: Լրատվականների վրա հարձակումներն այդպես էլ իրավական գնահատականի չեն արժանանում և մինչև հիմա չկան ձերբակալվածներ։ Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից, և այս ամենը կատարվում է օրենքի խախտումներով:
Այս գործելաոճը որևէ կերպ չի նպաստում մեդիադաշտի անվտանգությանը և, փաստացի, մեդիադաշտը մնացել է միայնակ կիբերհարձակումների դեմ պայքարում, որը ոչ միայն ֆինանսական վնասներ է հասցնում, այլև խոչընդոտ է դառնում տեղեկատվությունը ժամանակին տեղ հասցնելու հարցում:

Նույն շարքից