Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար 1․589 քաղաքացի է տուգանվել

analitik.am

 

Իզմիրում 1․589 քաղաքացու նկատմամբ վարչական տույժ է կիրառվել փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար և նշանակվել տուգանք։

Վերոհիշյալ քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմում է 3 մլն 394․598 լիրա (503.956 ԱՄՆ դոլար):

Նշվում է, որ Իզմիրի ոստիկանության նահանգային վարչության աշխատակիցները շարունակում են վերահսկողությունը քաղաքի կենտրոնում և նահանգ տարբեր շրջաններում։

ermenihaber

 

Նույն շարքից