Միջազգային Քաղաքականություն 

Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին հիմար է անվանել

analitik.am

 

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հիմար է անվանել: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:

Ավելի վաղ, Թրամփը հրապարակել է տեսանյութ, որում երևում է Բայդենը, իսկ հաջորդիվ հուղարկավորության արարողության ժամանակ հայտնի դագաղով պարողները։

Ըստ հեռուստաալիքի լրագրողի, Թրամփը փորձել է «չեզոքացնել» Բայդենին՝ դիմակի կրելը ներկայացնելով որպես թուլության նշան:

«Նա (Թրամփը) հիմար է, բացարձակ հիմար: Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե զբաղվեն հիմարություններով և ցույց տան կեղծ տղամարդկություն»,-ասել է դեմոկրատը:

 

 

Նույն շարքից