Կորոնավիրուս Հասարակություն 

Եղանակային որ պայմաններն են նպաստում կորոնավիրուսով վարակվելուն

analitik.am

 

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսից ավելին տեղի են ունեցել այն վայրերում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 5-15 աստիճանի: Այս մասին հայտնում է Xinhua-ն:

Հետազոտողները վերլուծել են հունվարի 21-ից մինչև մայիսի 6-ն աշխարհի 185 երկրներում կորոնավիրուսային վարակի հաստատված 3.75 միլիոն դեպքերի վերաբերյալ տվյալները: Դեպքերի մոտ 60 տոկոսը գրանցվել է օդի զրոյից բարձր ջերմաստիճանի դեպքում: Բացի այդ, կորոնավիրուսային համաճարակի 73.8 տոկոսը կենտրոնացած է շրջաններում, որոնց բացարձակ խոնավությունը կազմում է 3-10 գրամ մեկ խորանարդ մետրի համար:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գոյություն ունեն օպտիմալ եղանակային պայմաններ, որոնց դեպքում զգալիորեն ավելանում է վիրուսային մասնիկների համակենտրոնացումը շրջակա միջավայրում, ներառյալ՝ մակերեսների վրա: Գիտնականները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է կրկնվել մեծ քաղաքներում՝ 2020 թվականի աշնանը:

 

Նույն շարքից