Իրավական 

48-ամյա կին է բերման ենթարկվել

analitik.am

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմինե Կ.-ն, որը Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից