Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել «դադարեցնել գործողությունները» Լիբիայում

analitik.am

 

ԱՄՆ-ը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել «դադարեցնել իրենց գործողությունները» Լիբիայում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հոֆմանը նշել է, որ ամերիկյան կողմը դեմ է Լիբիայում ռազմական հարձակողական գործողություններին․ «Մենք ցանկանում ենք անվտանգ և կայուն Լիբիա: Մենք վստահ ենք, որ մեր առաքելությունն այնտեղ հանդիսանում է դիվանագիտական ​​և հակաահաբեկչական աջակցությունը և գործընկերության խորացումը»,-ասել է նա:

Պենտագոնի խոսնակը նաև մեկնաբանել է 14 Су-24 և МиГ-29 կործանիչների մասին տեղեկատվությունը, որոնք ենթադրաբար գտնվում են Լիբիայում: Նա նշել է, որ ինքը հստակ տեղեկություններ չունի այս թեմայի վերաբերյալ:

 

Նույն շարքից