Հասարակություն 

Արքայազն Հարրին գումար է խնդրել հորից

analitik.am

 

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ֆինանսական օգնություն են խնդրել Ուելսի արքայազն Չարլզից: Այս մասին գրում է The Times Hub-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ Հարին և Մարքլը դժվարությունների են հանդիպել թագավորական արտոնություններից և լիազորություններից հրաժարվելուց և Կանադա տեղափոխվելուց հետո: Աղբյուրի համաձայն, Հարին ներկայումս չունի մշտական ​​աշխատանք, իսկ Մեգանը չի ​​ստանում ձեռնտու առաջարկներ նկարահանումների համար:

«Նրանք ակնկալում էին, որ հարկ վճարողներն իրենց փոխարեն կշարունակեն վճարել: Բայց գորգն արագ հանեցին նրանց ոտքերի տակից, և այժմ նրանք ստիպված են օգնություն խնդրել արքայազն Չարլզից»,-ասել է հրատարակության զրուցակիցը: Նա նաև նշել է, որ հանուն փողի, արքայազն Հարին ստիպված է եղել վաճառել իր որսորդական երեք հրացանները՝ 180 հազար դոլարով:

 

Նույն շարքից