Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը բժիշկներին և անվտանգության աշխատակիցներին հորդորել է մոռանալ արձակուրդի և հանգստի մասին

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հորդորել է բժիշկներին և անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված մյուս բոլոր աշխատակիցներին ՝ մոռանալ արձակուրդի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ճանապարհում՝ բուժքույրերին և բժիշկներին, որպեսզի նրանք մոռանան, թե ինչ է արձակուրդը և հանգիստը: Սա այլևս աշխատանք չէ,սա արդեն հասարակության մոբիլիզացիա է»,-նշել է Կադիրովը գործող շտաբի նիստի ժամանակ:

Երեկ՝ մայիսի 26-ին, կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերից հետո Կադիրովն առաջին անգամ հայտնվել է հանրությանը: Հանրապետության ղեկավարի Telegram ալիքում նրա մասնակցությամբ լուսանկար է հրապարակվել՝ գործադիր շտաբի հանդիպումից:

 

Նույն շարքից