Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերից հետո: Հանրապետության ղեկավարի Telegram ալիքում լուսանկար է հրապարակվել գործադիր շտաբի հանդիպումից:

Լուսանկարում նա նստած է կլոր սեղանի շուրջ՝ պահպանելով հեռավորությունը գործադիր շտաբի անդամներից:

Կադիրովի խոսքերով, հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին իրավիճակը հիվանդանոցներում և տնտեսությունում կայուն է․ «Մենք արդեն բավականաչափ օգտակար գիտելիքներ ենք ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ»,-շեշտել է նա:

Մայիսի 21-ին հայտնի է դարձել Կադիրովի ՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականության մասին հաղորդագրությունները: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, հանրապետության ղեկավարը բժիշկների հսկողության տակ է եղել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նշվել է, որ նրա թոքերի 70 տոկոսը վնասված են: Չեչնիայում նման հայտարարությունները հերքել են և հայտնել, որ Կադիրովը հանրապետությունում է, և առողջ է։

 

Նույն շարքից