Կորոնավիրուս Հասարակություն 

Պեսկովը խոստովանել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո վախի զգացում է ունեցել

analitik.am

 

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է կորոնավիրուսային վարակի հետ կապված իր փորձի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովի խոսքերով, վարակի դրական թեստը ստանալուց հետո նա առաջին հերթին հիասթափության զգացողություն է ունեցել այն խիստ կարանտինային միջոցառումների անարդյունավետության պատճառով, որոնք նա և իր ընտանիքը հետևել են չորսից հինգ շաբաթ:

Կրեմլի խոսնակը հայտնել է, թե հույս է ունեցել, որ հիվանդությունը կընթանա «թեթև, ասիմպտոմատիկ սցենարով»: Պեսկովը խոստովանել է, որ վախի զգացում է ունեցել․ «Իսկ ինչ կլինի, եթե այն չանցնի թեթև սցենարով»,-ասել է նա։

 

Նույն շարքից