Կորոնավիրուս Հասարակություն 

Պաշտպանիչ դիմակները կարող են վտանգավոր լինել երեխաների համար

analitik.am

 

Պաշտպանիչ դիմակները կարող են վտանգավոր լինել երեխաների համար. Դրանք խորհուրդ չի տրվում կրել երեք տարեկանից ցածր երեխաներին: Այս մասին հայտարարել է մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Դարիա Ակոևան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ակոևան բացատրել է, որ դիմակ կրելը կարող է դժվարացնել երեխայի շնչառությանը: Մանկաբույժը պարզաբանել է, թե երեխան կարող է չհասկանալ, որ շնչահեղձ է լինում, իսկ ծնողները գուցե դա ժամանակին չնկատեն:

Ըստ մասնագետի, դա պայմանավորված է վերոնշյալ տարիքի երեխաների շնչառական համակարգի ֆիզիոլոգիական հատկանիշներով. Նրանք չգիտեն, թե ինչպես կարգավորել շնչառությունը, ինչպես դա անում են մեծերը։

 

Նույն շարքից