Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երևանի վարչական շրջաններում լինելու են ամենօրյա ռեյդեր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այն մեքենանեները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ դրանից նույն ընտանիքի անդամ են, թե՝ ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ միջոցառումները պետք է ավելի խստացվեն ու լրջանան, ինչը պետք է երևա փողոցներում. «Մենք պայմանավորվել ենք, որ որոշակի բնակավայրերում, Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե ինչքանով են կատարվում սահմանված կանոնները: Երեկ նման միջոցառում եղել է Դավթաշենում, այսօր ևս կլինի որևէ շրջանում, ինչի մասին նախօրոք չի ասվելու»:

Փաշինայնի խոսքերով, կանոնների պահպանումը միակ պայմանն է ամեն օր ավելի ցածր ցուցանիշ ունենալու համար:

 

Նույն շարքից