Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու. Արայիկ Հարությունյան

analitik.am

 

Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են: Մեր տեղեկություններով, մասնավորապես ուսումնական տարվա նախատեսում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Թեպետ մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, բայց տեղեկություններ ունենք այդ մասին: Օգտվելով այս հնարավորությունից, կոչ եմ անում, հորդորում եմ ուսումնական հաստատություններին, ուսանողական խորհուրդներին զերծ մնալ նման միջոցառումներից»,-ասաց նա:

Նախարարը կրկին խոստացավ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ օր կնշանակվի ու Վերջին զանգը կնշվի, իսկ մինչ այդ պետք է կատարել պարետատան որոշումներն ու ԱՆ-ի ցուցումները:

«Ես կխնդրեմ նաև սրբավայրերի հետ կապված ուշադրություն դարձնել: Անցած շաբաթ Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել, այդ նկարները կան: Խնդրում եմ ոստիկանությանը հսկողություն իրականացնել, նման կուտակումներ թույլ չտալ»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ պատասխանատվությունը պետք է դնել դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Իսկ հետո պատասխանատուները կենթարկվեն համապատասխան վերաբերմունքի:

Նույն շարքից