Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե այսօր Հայաստանում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր մենք ունենք 7 հազարից ավել դեպք, սակայն, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, չի արձանագրվում վարակակիրների 100 տոկոս հայտնաբերումը: Դա նշանակում է, որ Հայաստանում կան հազարավոր վարակակիրներ, ովքեր նույնիսկ իրենք չգիտեն այդ մասին: Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, հիվանդությունը շատ մեծ դեպքերում ասիպմտոմ է լինում. «Այսօր այս դահլիճում տեսականորեն հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր վարակակիր են, սակայն այդ մասին չգիտեն: Դրա համար դիմակ կրելը պարտադիր է»:

«Եթե այսօր կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր: Նրանց 90 տոկոսը չգիտեն այդ մասին:

Հնարավոր է, որ հարյուրավոր մարդիկ վարակեն իրար ու չիմանան այդ մասին: Այդ մասին հայտնի կլինի միայն այն դեպքում, երբ նրանցից մեկը սիմպտոմ ունենա: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ պետք է կրել դիմակ, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասաց նա:

 

Նույն շարքից