Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Տա՞նն էլ են պարտադրելու դիմակ կրել. Նիկոլ Փաշինյանը զայրացավ

analitik.am

 

Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադիրության մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով դե յուրէ պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում դիմակ կրելը: Կպարտադրենք դիմակ կրել, եթե մարդը մենակ նստած է զբոսայգում ու 10 կմ շառավղով այլ մարդ չկա: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դեպքում, եթե առանց դիմակ մարդ եղավ, տուգանվելու է: Մեր «ամենամեծ սխալն» է, որ մեր հիմնական գործիքը համարում ենք քաղաքացու անհատական պատասխանատվությունը, սակայն դա բխում է մեր կառավարության ծագումնաբանությունից: Դա մեր մեթոդն է:

Եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում: Դեռ կքննարկվի՝ տան մեջ պարտադիր կդարձնենք, թե՝ չէ: Սա մի քիչ չափազանցնում եմ բնականաբար: Ես կոչ եմ անում, խնդրում եմ պահպանել կանոնները»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ վերոնշյալ կանոններն առաջին հերթին վերաբերում են պաշտոնյաներին, ովքեր դիմակ պետք է կրեն ամենուր, բացի իրենց կաբինետից, որտեղ մենակ կլինեն. «Այս կանոնները պահպանելու դեպքում շատ արագ երկրաչափական անկում կունենանք»:

 

Նույն շարքից