Եթե մարդու շինարարությունը 5 տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշել է, որ դա սխալ է արվել, այդ մարդու վնասները ո՞վ է փոխհատուցում, փոխհատուցում լինո՞ւմ է: Կառավարության նիստում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, հարգելի դատարան»:
Նախարարի տեղակալի խոսքերից հետո նիստերի դահլիճը ծիծաղից «պայթեց»:
Սխալն ուղղելով՝ Գրիգորյանը կրկին բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման պրակտիկա չկա:
Ավելի ուշ Գրիգորյանը հավելեց՝ եթե անձը կարող է ապացուցել, որ գործ ունենք սխալ վարչարարության արդյունքում կրած վնասի հետ, համայնքը կրում է պատասխանատվություն: