Հասարակություն Ռազմական 

Զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում:

Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում:

Մի կողմից, սրանք կարող են դիտվել որպես զորավարժությունների «ստուգարքային» դրսևորումներ, մյուս տեսանկյունից, իրավիճակը հատվածային սրելուն ուղղված քայլեր: Երկու տեսանկյունից է անընդունելի է:

Ամեն դեպքում զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել, սակայն մյուս կողմից դժվար է այս երկու դեպքերը որպես իրավիճակի կտրուկ թեժացմանն ուղղված քայլեր դիտել:

Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու:

Տիգրան Աբրահամյան

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը գրել էր.

«Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։

Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։

Նույն շարքից