Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել, իսկ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել. Վրթանեսյան

analitik.am

Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է 337-ով։

Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում 102 նոր տեղ են բացել, ինչպես տեսնում եք՝ մեկ օրում գրանցված նոր վարակակիրների թիվը ավելի քան 3 անգամ մեծ է։

Իսկ ընդհանրապես, ինչպես առավոտյան գրել էի, 1 մլն շնչին գրանցված վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին։

1.Հայաստան. 2,498
2.Ռուսաստան. 2,483
3.Թուրքիա. 1,884
4.Իրան. 1,663
5.Ադրբեջան. 435
6.Վրաստան. 183

Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ։

Ինչքան էլ այս թվերը կոպիտ լինեն, ինչքան էլ վիճակագրությունը էս կողմ-էն կողմ նկարած, Վրաստանի համեմատ արդեն կարգի տարբերություն է...

Հ.Գ. Մոռացա ամենակարևորը՝ Հայաստանում մեկ օրում 12 վարակված է մահացել։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել։

Կարեն Վրթանեսյան

 

Նույն շարքից