Տեսանյութեր Քաղաքականություն 

Դուք՝ որպես հանրային պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար. Անի Սամսոնյանը՝ իմքայլական պատգամավորին

analitik.am

 

Մենք պատրաստ ենք կյանք ներդնել, որպեսզի դուք այդպիսին չլինեք։ Սակայն, քանի որ դուք այդպիսին մնալու եք, պետք է այնպես անենք, որ դուք հանրային պաշտոնյա չլինեք: Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով իմքայլական Վահագն Հովակիմյանին՝ հավելելով, որ վերջինս՝ որպես պաշտոնյա վտանգավոր է իրավական պետության համար:

«Դուք ասում եք, որ  Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն 2009 թվականին Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Երևի գինը գիտեիք: Եթե դուք սա ասել եք՝ չհասկանալով եվրոպացի պաշտոնյային կոռուպցիայի մեջ մեղադրելով, դա ձեզ համար աղետ է: Եթե դուք գիտեիք, որ միտումնավոր պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, ապա դա զրպարտություն է, և դուք պետք է ներողություն խնդրեք նրանից»,-ասաց նա:

Սամսոնյանի խոսքերով, Հովակիմյանի հայտարարությունն ազդել է ՀՀ վարկանիշի վրա. «Եթե ձեր ասածների մեջ ճշմարտություն կար, պետք է քրեական գործ հարուցվեր, եթե չկա, ուրեմն զրպարտում եք: Քանի որ հիմա դուք կրկին դիմել եք Վենետիկի հանձնաժողովին համագործակցության համար։ Որպեսզի այդ համագործակցությունն ավելի դյուրին ու արդյունավետ լինի, դուք պետք է ձեր մեջ ուժ հավաքեք ու ներողություն խնդրեք պարոն Բուքիքյոյից»:

 

Նույն շարքից