Հասարակություն 

Նախագահը Թորոսյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին որոշում է կայացրել

analitik.am

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-ասված է հրամանագրում:

 

Նույն շարքից