Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անդամակցող ընկերությունները COVID-19-ի դեմ պայքարի համար տրամադրել են շուրջ 750 000 դոլարի օգնություն

analitik.am

 

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ուրախ է տեղեկացնել, որ ՀԱԱՊ-ի անդամ ընկերությունները ողջունում և աջակցում են ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները՝ COVID-19-ի դեմ պայքարում։

Ի լրումն ՀԱԱՊ-ի 2000 ԱՄՆ դոլարի աջակցության, ՀԱԱՊ-ին անդամակցող ընկերությունները Հայաստանում տրամադրել են շուրջ 750 000 ԱՄՆ դոլարի և ամբողջ աշխարհում՝ շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն։

Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացիներ, ընկերությունները շարունակում են ցուցաբերել բիզնեսը պատասխանատու կերպով վարելու իրենց նվիրվածությունը, և այս շատ կարևոր պահին հասարակությանը փոխհատուցելու պատրաստակամությունը, և կոչ են անում այլ ընկերություններին ևս միանալ։

Կառավարության և հասարակական կազմակերպությունների աջակիցների թվում են ՀԱԱՊ-ի հետևյալ անդամ ընկերությունները՝

Լիդիան Արմենիա, էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ, ԿոնտուրԳլոբալ, Կոկա-Կոլա, Զեյ Թի Այ, Արեգակ, Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընըլ, ԳուդԿրեդիտ, Ֆըրսթ Մորթգեյջ Արմենիա, Օպտիմ Արմենիա, Սինոպսիս Արմենիա, Վորլդ Վիժըն Արմենիա, Կոնվերս Բանկ։

Աջակցության մանրամասները ներկայացված են ստորև՝

Կազմակերպություն Աջակցություն Հայաստանում
Լիդիան Արմենիա 50,000 ԱՄՆ դոլար համակարգիչների տրամադրում ՀՀ ԿԳՄՍՆ-ին Շիրակ մարցիդպրոցակւսնների համար
էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ - 30,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն խոցելի համայնքներին ֊150 հատ համակարգիչների տրամադրում սոցիալապես խոցելի ուսանողներին հեռավար ուսուցում կացմակերպե|ու համար

ԿոնտուրԳլոբալ Հիդրո Կասկադ 70,000 ԱՄՆ դոլար

Հատուկ ծրագրերի իրականացում Գորիս և Սիսիւսն մարզերում

Կոկա-Կոլա 75,000 ԱՄՆ դոլար

Բժշկական սարքավորումների տրամադրում - 8,200 լիտր

Բոնաքուա ջրի մատակարարում հիվանդանոցներին

Զեյ Թի Այ 20,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն Շ0\/10 19-ից տուժած խոցելի ընտանիքներին

Արեգակ 9,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն բուժաշխատողներին

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընըլ 150,000 ԱՄՆ դոլար

Ուտելիքի և հիգիենայի պարագաների մատակարարում,

պլանշետների և համակարգիչների տրամադրում, բժշկական տեխնիկա

ԳուդԿրեդիտ 1,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն բուժաշխատողներին

Ֆըրսթ Մորթգեյջ Արմենիա 3,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն բուժաշխատողներին

Օպտիմ Արմենիա 1,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն բուժաշխատողներին

Վորլդ Վիժըն Արմենիա 72,000 ԱՄՆ դոլար

Սնունդի և հիգիենայի պարագաների մատակարարում 2,451 ընտանիքների և Ինտերնետ կապի տրամադրում 770 աշակերտների անհատների և դոնորների կողմից

Կոնվերս Բանկ 250,000 ԱՄՆ դոլար

Օժանդակության տրամադրում պրն. Էռնեկյան Կոնվերս բանկի միջոցով, Արմենիա միջազգային օդանավակայն և Զվարթնոց

էյչ-էս-Բի-Սի Խումբ 25,000,000 ԱՄՆ դոլար

Աղետների վերականգնման հիմնադրամ

Կոկա-Կոլա 120,000,000 ԱՄՆ դոլար

Աջակցություն բուժաշխատողներին

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընըլ 32,560,000 ԱՄՆ դոլար
Սինոպսիս Արմենիա 800,000 ԱՄՆ դոլար

բարեգործական նվիրատվություն, բժշկական սարքավորումների և պաշտպանիչ սարքավորումների նվիրաբերություն հիվանդանոցներին, աջակցություն առաջնագծի բժշկական աշխատողներին և համայնքներին, աշխատողների նվիրատվության համար լրացուցիչ համապատասխան նվերների ֆոնդեր 200%

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հանդիսանում է գործարար ոլորտը ներկայացնող առաջատար ասոցիացիան իր 140+ անդամներով, որոնք ներկայացնում են բիզնեսի գրեթե բոլոր հատվածները։

ՀԱՄՊ-ը Հայաստանում գործում է 2000 թվականից և Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և գործարար համայնքին նեռրկայանցնում է իր անդամների գործարար շահերը:

ՀԱԱՊ-ի անդամների թվում են ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, այլ եվրոպական և տեղական ընկերություններ։

ՀԱԱՊ-ը հայաստանյան գործարար կյանքի մասին տեղեկատվության հիանալի աղբյուր է։ Այն հրատարակում է Հայաստանում միակ անգլերեն լեզվով գործարար ամսագիրը՝ հյուրնկալելով Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների և բիզնեսի առաջատար ոլորտի ներկայացուցիչների։

 

Նույն շարքից