Քաղաքականություն 

Կարծում եմ՝ արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան փակ խորհրդակցությունների անցկացումը. Իրանագետ

analitik.am

Նախիջևանի հատվածում Բաքվի բռնապետի հեռագնա սադրիչ ծրագրերն, ըստ իս, միտված են լուծելու տարածքում և ընդհանրապես հայ-ադրբեջանական խնդիրների բույլում թուրքական դերակատարության էլ ավելի մեծացման հարցը։

Այս առումով նաև հենց Նախիջևանում է, որ առարկայորեն համընկնում են Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի շահերը, որոնցից և ոչ մեկը չի կարող, մեղմ ասած, խանդավառ լինել թուրքական ներկայության, դերակատարության և ազդեցության աճով։

Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում եմ՝ արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան փակ խորհրդակցությունների անցկացումը, և նկատի ունենալով նախիջևանյան քաղաքական շրջանակներում մշտապես գոյություն ունեցող կենտրոնախույս մտայնությունը, ձգտել Նախիջևանի հետ կառուցել առանձին հարաբերություններ։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից