Իրավական 

Իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել

Մայիսի 24-ին, ժամը 23.57-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայույունից:

«Մեկնած օպերատիվ խմբին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 23.30-ի սահմաններում իր բնակարանում լսել է կրակոցի ձայն, այնուհետև նկատել է, որ խոհանոցի պատը միջանցիկ ծակված է, իսկ գետնին քարի փշրանքներ են:

Դեպքի վայրի զննությամբ բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է մետաղյա դետալ, իսկ շենքի հետնամասում` մեկ պարկուճ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի վերոհիշյալ շենքի հետնամասում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել վանաձորցի 58-ամյա մի տղամարդ: Հրացանը նրա բնակարանից վերցվել է:

Մայիսի 26-ին, ժամը 15.00-ին, տղամարդը ներկայացել է Բազումի բաժին և կատարվածի մասին տվել հաղորդում:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից