Հասարակություն 

«Իմ քայլի» պատգամավորի մոր բնակարանի պատշգամբից մարդ է վայր ընկել ու մահացել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվադանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզական բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները ապրզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, ով Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարում Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերությա տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից