Միջազգային Քաղաքականություն 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը Թրամփին ասել է․«Առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև թուրք-սիրիական սահմանից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրին։

Թրամփը հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ն իր զորքերը հետ է քաշել թուրք-սիրիական սահմանից, բոլորն այդ քայլը սարսափելի են որակել։

Նա նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վերջինս նրան հայտնել է, որ առանց ամերիկյան զորքերի թուրք-սիրիական սահմանին իրավիճակը բավական լավ է։

«Մենք պահում էինք Թուրքիայի և Սիրիայի սահմանը։ Այժմ ցանկանում ենք, որ մեր զինվորները տուն վերադառնան։ 1 տարի առաջ, երբ այս որոշումն ընդունեցի, քննադատեցին։ Այժմ նրանք են իրենց սահմանները պահում։ Մենք պաշտպանեցինք նավթը, սակայն կարգավորելու ենք նավթի հետ կապված խնդիրները և դուրս ենք գալու այնտեղից (Սիրիա-խմբ․)»,-ասել է Թրամփը։

Թրամփի այս հայտարարությունների շուրջ թուրքական լրատվամիջոցները գրել են, թե Էրդողանը Թրամփին ասել է՝ «առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»։

ermenihaber

 

Նույն շարքից