Հասարակություն 

Դիմակները գլխացավանք են դարձել պատգամավորների համար /լուսանկարներ/

analitik.am

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Շարունակվում է նաև գործել դիմակներ կրելու պահանջը, ինչը կարծես թե, լուրջ գլխացավանք է դարձել պատգամավորների համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է իմքայլական Աննա Կարապետյանին:

«Հարգելի գործընկերներ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, ես պետք է խոսեմ առանց դիմակի: Պարզվեց, որ չեմ կարողանում դիմակով խոսել»,-հերթական անգամ ԱԺ ամբիոնին մոտենալուց հետո հայտարարեց Կարապետյանը՝ հանելով դիմակը:

Ավելի ուշ Կարապետյանը ևս մեկ անգամ մոտեցավ ամբիոնին: Այս անգամ նա դիմակ կրում էր, սակայն՝ ոչ ճիշտ:

Ի դեպ, դիմակը ոչ ճիշտ կրելու հարցում պատգամավորները միայնակ չեն: Նրանց «օրինակին հետևում» է նաև օրինակ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նույն շարքից