Հասարակություն 

Հատուկջոկատայինները սխալ տուն են ներխուժել՝ օպերացիայի ժամանակ շփոթելով աջն ու ձախը

analitik.am

Ֆրանսիական Լիմոժե քաղաքում հատուկջոկատայինները ներխուժել են տարեց զույգի բնակարան՝ օպերացիայի ժամանակ շփոթելով աջն ու ձախը: Այս մասին հայտնում է France Info-ն:

Միջադեպը տեղի ունեցել ահաբեկչության մեջ կասկածվողին վնասազերծելու օպերացիայի ժամանակ:

Տուն ներխուժած հատուկջոկատայինները տարեց քաղաքացիներից պահանջել է ասել իրենց որդու գտնվելու վայրը: Միայն այն բանից հետո, երբ վերջիններս ասել են, որ որդի չունեն, իրավապահները հասկացել են, որ սխալվել են:

Ավելի ուշ իրավապահներին այնուամենայնիվ հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել կասկածյալին, իսկ տուժած քաղաքացիների վնասը փոխհատուցվելու է:

Նույն շարքից