Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը խոզագրիպից

analitik.am

 

Համեմատ խոզագրիպի, որը համաճարակի պատճառ է դարձել 2009 թվականին, կորոնավիրուսը բնութագրվում է ավելի երկար ինկուբացիոն ժամանակահատվածով և արտաքին միջավայրում երկար ժամանակ պահպանվելու ունակությամբ: Այս մասին հայտարարել է բժիշկ թերապևտ Անդրեյ Նագովիցինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, խոզագրիպի համար ինկուբացիոն ժամանակահատվածը եղել է 2-4 օր, իսկ կորոնավիրուսի համար՝ 6-14: Կորոնավիրուսի դեպքում վարակված անձը կարող է վարակել այլ մարդկանց ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ, մինչդեռ խոզագրիպով հիվանդը վարակման հենց առաջին օրը:

Բացի այդ, Նագովիցինը նշել է, որ կորոնավիրուսն ի վիճակի է ավելի երկար գոյատևել արտաքին միջավայրում՝ առարկաների, կահույքի, դռան բռնակների վրա և նույնիսկ օդում:

«Ո՞րն է այս հիվանդության բարդությունը: Մենք այն չենք ճանաչում: Միայն հիմա են հայտնվել ախտորոշիչ գործիքներ, մշակվում են բուժման գործիքներ»,-շեշտել է բժիշկը:

 

Նույն շարքից