Հասարակություն Տեսանյութեր 

Նախարարը դիմորդների ծնողներին խնդրում է չայցելել քննական կենտրոններ

analitik.am

 

Դահլիճները, որտեղ տեղի են ունենալու ընդունելության քննությունները, նկարահանվելու են: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես պետք է դիմորդների ծնողներին խնդրեմ մաքսիմալ զերծ մնալ այցելելու քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք»,-ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ սահմանվելու է կարգ, որպեսզի հերթ պահպանվի. «Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որ անվտանգ կիրականացնենք քննությունները»:

 

Նույն շարքից