Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ Ցեղասպանության թանգարանի ֆոնդից որոշ նմուշներ կորել են

 

Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի կողմից արված հիմնական ֆոնդում կառուցվածքային առաջարկի, հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը, պետք է հանվեն հիմնական ֆոնդից ու տեղավորվեն նոր ձևավորվող գրադարանում:  Գրադարանը գործելու է համապատասխան օրենքով, հետևաբար կփոխվի դրանց կարգավիճակը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են դուրս բերվել թանգարանից: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հիշեցնելով, որ խոսքը չի վերաբերում զուտ թանգարանին:

Պատգամավորը ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք մասնագիտական հանձնաժողով ձևավորվել է կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար. «Որքանո՞վ են հետևյալ քայլերը համարվում նպատակահարմար»:

Նախարար Հարությունյանն ասաց, որ հարցն իր խորին համոզմամբ քաղաքական շահարկման հարց է դարձել. «Այս գործընթացում կորուստի որևէ վտանգ չկա: Ավելին՝ տարիներ առաջ ամբողջ ֆոնդը, որը ձևավորվել է թանգարանում, մտցվել է որպես ֆոնդային նմուշներ: Ըստ էության, դրանցից անհնար էր օգտվել:

Հիմա նաև մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որը ձևավորել է ինստիտուտի տնօրենը, որոշում է կայացվել ստեղծել գրադարան, որը հասանելի կլինի բոլորին:Այդ գրադարանից կարող են օգտվել բոլոր հետազոտողները, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրություններ կատարել ոլորտում»:

Ինչ վերաբերում է հնարավոր կորստին, նախարարն ասաց, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են. «Եթե որևէ բան կորցնելու միտում կա, դա կլինի և՛ բաց ֆոնցի, և՛ փակ։ Մենք կպահպանենք այդ ֆոնդերի անվտանգությունը: Ես կոչ կանեմ քաղաքական շրջանակներին այս հարցի մեջ չմտնել ու չշահարկել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից