Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը 6 ամսից շուտ չի վերահսկվի. IPSOS

analitik.am

 

«Ipsos» համաշխարհային հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները։  Նշվում է, որ ընկերությունն այս հետազոտությամբ կենտրոնացել է համավարակի շուրջ Թուրքիայի քաղաքացիների իրազեկվածության մակարդակի, մտահոգությունների և փոփոխական վարքագծի վրա։

Ըստ սոցհարցման արդյունքների՝ եթե աշխարհում բնակչության 57 տոկոսն է ենթադրում, որ կորոնավիրուսի վերահսկման ժամկետը 6 ամսից ավել է տևելու, ապա Թուրքիայում քաղաքացիների 46 տոկոսն է հակված այդ կարծիքին։

Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 29 տոկոսը կարծում է, որ համավարակը ամբողջությամբ կվերահսկվի մի քանի ամսվա ընթացքում, իսկ աշխարհում այդ կարծիքին են սոցհարցման մասնակիցների 21 տոկոսը։

Մասնակիցների յուրաքանչյուր 4-ից 3-ը հարցմանը պատասխանել է, որ համավարակի պատճառով հասկացել են, որ իրենց ընտանիքի անդամներն ավելի թանկ են իրենց համար։

Մասնակիցներին հարց է տրվել, թե արդյոք կորոնավիրուսային պայմաններում մայիսին օգտվել են հանրային տրանսպորտային միջոցներից և գեղեցկության սրահներից կամ վարսավիրանոցներից։ Հարցվածների 11 տոկոսը հայտնել է, որ օգտվել են գեղեցկության սրահներից և վարսավիրանոցներից։ Մասնակիցների 14 տոսկոսը պատասխանել է, որ օգտվել են հանրային տրանսպորտից։

ermenihaber

 

Նույն շարքից