Հասարակություն 

Թուրք սոցիոլոգի կանխատեսմամբ՝ Էրդողանի փեսան կարող է նշանակվել արտգործնախարարի պաշտոնում

analitik.am

Թուրքիայի եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Քեմալ Օզքիրազը Twitter միկրոբլոգում գրառում է արել, որտեղ կանխատեսում է, որ առաջիկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունում որոշ փոփոխություններ է լինելու։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ըստ նրա՝ շուտով Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և ներկայիս ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշանակվելու են, Էրդողանի խորհրդականներ: Իսկ Թուրքիայի ներկայիս գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը Էրդողանի փեսան է, ստանձնելու է արտգործնախարարի պաշտոնը: Իսկ գանձապետարանի և ֆինանսների նախարարի  պաշտոնը ստանձնելու է  թուրքական İş Bank-ի նախկին տնօրեն Ադնան Բալին:

Նույն շարքից