Միջազգային 

Ռուսաստանը պահանջել է ստուգել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված  է, որ Ռուսաստանը պահանջում է ռուս մասնագետների միջոցով ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ի կենսաբանական կենտրոններում:

Այս մասին հայտնում է parstoday.com-ը՝ հղում կատարելով «Կոմերսանտ» -ին։  Վերջինիս հաղորդման համաձայն, հանդիպումը տեղի է երեքշաբթի մայիսի 26-ին: Կորոնավիրուսի տարածման պատճառով, Ռուսաստանը պահանջել է լաբորատորիաների գործունեության թափանցիկության մասին ստուգումներ անցկացնել  ՀԱՊԿ  երեք անդամներ Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Վրաստանում ամերիկյան  Ռ.Լոգար կենսաբանական կենտրոնի գործունեությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, կոչ  անելով թույլ տալ ռուս մասնագետներին ստուգումներ իրականացնել լաբորատորիայում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է. «Վրջերս մենք ականատես  ենք Արևմուտքի կողմից ՀԱՊԿ-ի աանդամ երկրների դեմ ուղղված ռազմական սպառնալիքների աճին»:

Հաղորդման համաձայն, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները  արդիականացվել են:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել  Հայաստանում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արդիականացման համար: Վաշինգտոնը նաև ավելի քան 400 միլիոն դոլար է ծախսել  Ղազախստանում կենսաբանական լաբորատորիաների ցանց հիմնելու և զարգացնելու համար:

Կենսաբանական անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ այդ երկրների համագործակցության վերաբերյալ շատ տեղեկություններ չկան:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների և գիտական ​​փաստաթղթերի, այս համագործակցության շրջանակներում հետաքննվում են պաթոգենները, ինչպիսիք են խոլերան, ուղեղային ուռոցքը, Ղրիմ-Կոնգոյի տենդը և կորոնավիրուսը:

2019-ի թվականից ի վեր Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ պայմանագիր կնքել որպեսզիռուս մասնագետներին և զինվորականներին  թույլատրվի մուտք գործել Պենտագոնի կողմից ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ:

Այս կապակցությամբ Ռուսաստանը բանակցություններ է վարում նաև Ղազախստանի հետ և պայմանագիր է ստորագրել Տաջիկստանի հետ:

Նույն շարքից