Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

analitik.am

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:

Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

Նույն շարքից