Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից․ նախարար

analitik.am

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: Ֆեյսբուքի իր էջում գրում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»:

Նույն շարքից