Հայաստան Քաղաքականություն 

Արսեն Ջուլֆալակյանը ցանկացել է իր կնոջը տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակի մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել:

Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որևէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից