Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ պետք է անեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիները, ովքեր բուժում են ստանում տանը

analitik.am

Hetq.am-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ:

Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:

Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:

Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ:

Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը:

Այն հիվանդանոցը, որը մատնանշում է պարոն Բաբաջանյանը` ծայրահեղ ծանր մարդկանց հետ է բերել բնականոն կյանք:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Նույն շարքից