Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը՝ Ռուսաստանին օգնության համար դիմելու արգելքի մասին

analitik.am

 

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ արևմտյան որոշ երկրներ իրենց դաշնակիցներին արգելում են դիմել Ռուսաստանին՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի հարցում օգնության համար: Այս մասին վերջինս խոսել է չինական «Global Times»-ի հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, արգելքի մասով իրավիճակը հասել է Ռուսաստանի նկատմամբ «աբսուրդային մեղադրանքների», իբր Ռուսաստանը ցանկություն ունի մարդասիրական ու բժշկական օգնությունն օգտագործել աշխարհաքաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար։

Նա նշել է, թե այս կերպ ստացվում է, որ «եվրոատլանտյան ստանդարտի տխրահռչակ համերաշխությունը» դարձել է ավելի թանկ, քան տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը:

 

Նույն շարքից