Կորոնավիրուս Հասարակություն 

Մոսկվայի քաղաքապետը՝ փողոցում զբոսանքի կանոնների մասին

analitik.am

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոսել է այն հիմնական կանոնների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել բաց տարածքում զբոսնելիս և սպորտով զբաղվելիս: Այս մասին նա գրել է իր անձնական բլոգում:

Նրա խոսքերով, քաղաքացիներին անհրաժեշտ չի լինի հատուկ անցաթուղթ՝ այգի կամ հրապարակ գնալու համար: Սակայն հունիսի 1-ից կուժեղացի նաև դիմակների ռեժիմը, ուստի մայրաքաղաքի բնակիչները պետք է պարտադիր կրեն ձեռնոցներ և դիմակներ:

Սոբյանինը հավելել է, որ գրեթե բոլոր քաղաքացիներին թույլատրվում է գնալ զբոսայգի, ներառյալ՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց: Միայն նրանք, ովքեր վարակված են կորոնավիրուսով և ապրում են այդ մարդկանց հետ, կմնան ինքնամեկուսացման ռեժիմում:

 

Նույն շարքից