Տնտեսություն 

Մեր հարենակիցները, ոնց կարող են, թող իրենց գլխի ճարը տեսնեն. անշարժ գույքի գները պայթելու են. Ռուսլան Բաղդասարյան

analitik.am

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ...

Պարոնայք, դուք հաշվի առե՞լ եք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում կդանդաղի անշարժ գույքի առուծախը, բայց պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ է իր այսօրվա ունեցած գույքը հանելու վաճառքի, քանի որ այդ գույքն արդեն գրավիչ չի լինելու: Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:

Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում եք սփյուռքի ոտքը կտրե՞լ Հայաստանից:

Երեկ, ճիշտն ասած, ուզում էի անդրադառնայի քաղաքապետի` անշարժ գույքի գներն ընկնելու վերաբերյալ ասածին և մեր քաղաքացիներին հակառակ կոչն անեի, ասեի` «խուճապի մի մատնվեք, ամեն ինչ լավ է լինելու, քաղաքապետը սխալվում է»: Բայց այսօր այդպիսի բան չեմ ասի, որովհետև Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը, հո զոռով չի՞, և մեր հարենակիցները ոնց կարող են թող իրենց գլխի ճարը տեսնեն` անշարժ գույքի գները ՊԱՅԹԵԼՈՒ են»:

 

Նույն շարքից