Կորոնավիրուս Հասարակություն 

Ես հիվանդանալու իրավունք չունե՞մ․ Կադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը: Նա հայտարարել է, որ բացարձակ առողջ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նույնիսկ եթե վարակված լինեի, աշխարհում միլիոնավոր մարդիկ վարակված են կորոնավիրուսով, տասնյակ հազարավոր մարդիկ մահացել են, մի՞թե ես մարդ չեմ: Հիվանդանալու իրավունք չունե՞մ, ներարկում ստանալու և դիմադրողականությունս ամրացնելու իրավունք չունե՞մ: Ես բացարձակ առողջ մարդ եմ»,-ասել է Կադիրովը:

Ավելի ուշ՝ մայիսի 21-ին լուրեր էին տարածվել այն մասին, որ Կադիրովը հնարավոր է վարակված է կորոնավիրուսով: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, հանրապետության ղեկավարը բժիշկների հսկողության տակ է եղել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նշվել է նաև, որ նրա թոքերի 70 տոկոսը վնասված են: Չեչնիայում նման հայտարարությունները հերքել են և հայտնել, որ Կադիրովը հանրապետությունում է, և առողջ է: Մի քանի օր անց նա հայտնվել է հանրությանը:

 

Նույն շարքից