Հասարակություն 

Դատարանը հարցաքննել է թութակին, որը հիշել է սպանված տիրուհու վերջին խոսքերը

analitik.am

 

Արգենտինայում դատարանը հարցաքննել է թութակին, որը հիշել է վարձակալների կողմից սպանված տիրուհու վերջին խոսքերը: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:

46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոն վարձով բնակարան է տրամադրել երեք տղամարդկանց: 2018-ին կնոջը բռնաբարել և սպանել են: Կնոջ սպանության մեջ կասկածվում են երկու վարձակալները՝ 51-ամյա Միգել Սաթուրինյո Ռոլոն և 62-ամյա Խորխե Ռաուլ Ալվարեսը:

Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքերով, թութակը կրկնել է զոհի վերջին խոսքերը: Կնոջ հարևանը հաստատել է, որ թութակը պարբերաբար կրկնել է տիրուհու խոսքերը. Երբ տղամարդկանցից մեկը հարվածել է կնոջը, թութակն ասել է. «Ինչո՞ւ ինձ հարվածեցիր»:

Նույն շարքից