Հասարակություն 

Ցանկացած հեղափոխություն կատարվում է նրա համար, որ գողերն ու մարմնավաճառները դառնան փիլիսոփա

analitik.am

Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի (ըստ որոշ վարկածների՝ Պուշկինի ծոռը)

- Զանգվածները դուրս են գալիս հեղափոխության ոչ թե ապագայի մասին տեսլականներով, այլ հինը մերժելու սուր պահանջով։

- Ցանկացած հեղափոխություն կատարվում է նրա համար, որ գողերն ու մարմնավաճառները դառնան փիլիսոփա։

- Ովքեր խոնարհվում են կատարված փաստի առջև, նրանք պատրաստ չեն կերտել ապագան։

-Խառնակ ժամանակների գուցե ամենավատ բանն այն է, որ հանրային գիտակցության մեջ սկսում է հաստատվել հիմարության թագավորությունը ՝ հաստատվում է միակարծություն առանց կարծիքի։

- Քաղաքական պայքարն ուժի և շահերի պայքար է, այլ ոչ թե՝ փաստարկների։

- Ճշմարտությունը ծնվում է ոչ միայն կարծիքների բախման ժամանակ, ինչպես համարում են ֆրանսիացիները, այլ ստի ներքին հակասությունների ժամանակ։

- Կառավարել, նշանակում է կանխատեսել։

- Հնարավոր չէ փոխել աշխարհը, ոչինչ չփոխելով։

- Ժողովրդի սերը ոչ կայուն տարադրամ է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից