Հասարակություն 

Դենդրոպարկում բարձիթողի վիճակ է` չեն պահպանում սոցիալական հեռավորությունն ու անտեսում են ՀՀ պարետի որոշումները. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը քիչ առաջ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որով քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ Ստեփանավանի Դենդրոպարկում չեն պահպանվում արտակարգ դրության պայմանները։

«Տեղի աշխատակիցները, արհամարհած ունենալով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հանձնարարականները, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի մարդիկ պահպանեն սահմանված սոցիալական հեռավորությունը և զերծ մնան կուտակումներից. Դենդրոպարկում պատկերը բոլորովին այլ է։ Ահազանգողները խնդրում ու պահանջում են, որպեսզի ՀՀ պարետը հետևություններ անի, հակառակ դեպքում մի քանի շտապօգնության բրիգադներ պետք է ժամանեն նշված վայր։

Ահազանգողները նշում էին նաև, որ մեղքի իրենց բաժինն ունեն հիմնականում Դենդրոպարկի աշխատակիցները, ովքեր դարպասները փակել և մի փոքրիկ դռան արանք են թողել, որտեղով մարդիկ երբեմն միմյանց հրմշտելով, երեբմն էլ «կիպ-կպած», անցնում են»,-ասված է հրապարակման մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից