Կորոնավիրուս Հասարակություն 

«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի. News.am

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չեն ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք կա։

«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասում վարակակիրների թիվը հասել է 80-ի, արտադրամասը դեռ փակ է մնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեԼ է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։

Տնօրենը հայտնել է, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ արտադրամասում 7 հաստատված դեպք կար, ինչից հետո այն փակվել էր։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից