Հասարակություն 

Կանադայում 21-ամյա ռեփերի են գնդակահարել

analitik.am

 

Կանադայում գնդակահարել են 21-ամյա ռեփեր Houdini-ին (իսկական անունն է Դիմարջիո Ջենկինս): Այս մասին հայտնում է «Toronto Sun» թերթը:

Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյում: Երաժիշտն իր 15-ամյա ընկերոջ հետ քայլելիս է եղել փողոցում, երբ մոտակայքում կայանված կապույտ «Volkswagen Tiguan»-ը կտրուկ շրջադարձ է կատարել։ Ավտոմեքենայից կրակ են բացել նրանց վրա, ինչի արդյունքում տուժել է երգչի 15-ամյա ընկերը և 27-ամյա մի կին: Houdini-ը տեղում մահացել է, իսկ մնացած տուժածներն այժմ գտնվում են հիվանդանոցում:

Հրապարակման համաձայն, ոստիկանությունը որևէ մեկին չի ձերբակալել, ոչ էլ մեկնաբանել է այն վարկածը, որ ռեփերի 15-ամյա ընկերը պատասխան կրակ է բացել: Houdini-ի փաստաբան Յագ Վիրկն ասել է, որ իր համար դժվար է ականատես լինել այդպիսի երիտասարդ և տաղանդավոր երաժիշտի մահվան: Նա կոչ է արել քաղաքային իշխանություններին լրջորեն վերաբերվել զենքի գործադրմամբ բռնության խնդրին:

 

Նույն շարքից