Կորոնավիրուս Հասարակություն 

Բերման են ենթարկել բժշկին, ով փորձել է զրուցել Պուտինի հետ կորոնավիրուսի մասին

analitik.am

 

Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկել բժշկին, ով ցանկացել է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կորոնավիրուսի մասին: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ԱԴԾաշխատակիցները Կարմիր հրապարակում բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու, ով հոգեկան խանգարում ունի և ոստիկանություն են կանչել:

Պարզվել է, որ բժիշկն աշխատել է հիվանդանոցում և շատ անհանգստացած է համաճարակի ընթացքում բժշկական հաստատությունում դիմակների և ձեռնոցների բացակայությունից։

Մի քանի շաբաթ առաջ բժշկին ազատել են աշխատանքից, ինչից հետո նա որոշել է դիմել նախագահին՝ նրա հետ կիսելու իր մտորումներն ու անձնական դիտարկումները կորոնավիրուսի վերաբերյալ:

Բերման ենթարկելուց հետո բժիշկը տեղափոխվել է տարածաշրջանային հոգեբուժարան: Ըստ նախնական տվյալների՝ նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա: Տղամարդու գտնվելու վայրի մասին նրա հարազատներն իմացել են սոցիալական ծառայություններից:

 

Նույն շարքից