Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի շուրջ իրավիճակը ցավոք սրտի շարունակվում է լարվել: Երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի։ Ես ուզում եմ ցավակցություն հայտնել մահացած քաղաքացիների հարազատներին, մտերիմներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է. «Մենք կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում: Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանում է՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում»,-ասաց նա:

Վարչապետը կոչ արեց դադարեցնել դիմակի շուրջ տեղի ունեցող շահարկումները, կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվության տարածումը, քանի որ իրավիճակը լուրջ է ու աստիճանաբար ավելի է լրջանում:

 

Նույն շարքից