Կորոնավիրուս Հասարակություն 

Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել

 

Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է բարձրացնել սնկային և ալերգիկ հիվանդությունների քանակը, կա նաև էմֆիզեմայի և բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկ: Այսպիսի կանխատեսում է արել Մոսկվայի Սեչենովի անվան պետական ​​բժշկական համալսարանի մանրէաբանության, վիրուսաբանության և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ Վիտալի Զվերևը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Զվերևն ասել է, որ փողոցում բավական է պահպանել սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակ անհրաժեշտ է հասարակական տրանսպորտ նստելիս և խանութներ այցելելիս: Նրա խոսքերով, երկու ժամ դիմակը կրելուց հետո այն պաշտպանիչ միջոցից վերածվում է վարակի տարածման աղբյուր, քանի որ օդում եղած բակտերիաներն ու սնկերը մնում են դրա վրա և կարող են վարակել մարդուն:

Սնկերը, մանրէները հավաքվում են նաև ձեռնոցների վրա, ուստի դրանք նույնպես անընդմեջ կրելն անիմաստ միջոց է, քանի որ մարդը ցանկացած դեպքում կարող է դիպչել դեմքին: Ակադեմիկոսը հավելել է, որ ցանկացած ձեռնոց փչացնում է մաշկը, ինչն օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմներից մեկն է:

 

  •  
  •  
  •  
  • 19
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    20
    Shares

Նույն շարքից